Հրատապ թեմա Հայաստանում
«Լավ է ուշ, քան երբեք»-ը այստեղ չպետք է գործի
Նախ՝ հստակեցնենք, որ երբ ասում ենք մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի ստեղծում, նկատի ունենք «112» դիսպետչերական ծառայությունը։
Այն, որ համակարգի ստեղծումն անհրաժեշտ է, իրավիճակն է վկայում ու թելադրում։ 2003թ.-ից ցայսօր արտակարգ իրավիճակների թիվը աճի միտում ունի. այս տարիներին 3300-ից հասել է 7000-ի եւ նույնիսկ գերազանցել այդ սահմանը։ Այս տարվա տվյալները դեռ կամփոփվեն, բայց մտահոգիչ է, որ 9 ամիսներին արդեն 7750 պատահար է եղել։ Ընդ որում, եթե աճը նախկինում Երեւանում էր, հիմա մարզերում էլ է։ Սա նշանակում է, ոթ եթե արտակարգ իրավիճակների թիվն ավելանում է, ապա սպասարկման գործընթացն է բարդանալու։ Մանավանդ, գարնան ամիսներին, երբ ջրհեղեղներ են, սելավներ, հենց ձմռանը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ տարվա բոլոր եղանակներին, մարզային փրկարարական վարչություններերի դիսպետչերական կետերում եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնում իրականացվող հերթապահություններն ուղղակիորեն գերբեռնվելու են։ Սրան հավելենք առկա խնդիրները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջին հերթին ահազանգողների հետ կապված խնդիրներն է առանձնացնում.
1. տեղեկատվության եւ տվյալների թերի տրամադրում. - երբ բնակչությունը տեղեկացված չէ՝ ինչ տվյալներ եւ տեղեկատվություն է պետք տրամադրել դիսպետչերական ծառայությանը՝ իրավիճակին համարժեք եւ յուրաժամկետ արձագանքում ակնկալելու համար։
2. ստեղծված իրավիճակի թերի եւ անճշտություններով նկարագրում, ուշ ահազանգում եւ այլն.- երբ ահազանգողի կողմից դեպքի, պատահարի մանրամասները երբեմն տրվում են աղավաղված, ստեղծված իրավիճակի բարդության աստիճանին անհամապատասխան, ինչը հանգեցնում է ուժերի եւ միջոցների ավելորդ ներգրավմանն ու փաստացի վատնմանը։
Երկրորդ խնդիրը կապի միջոցների աշխատանքով եւ տեխնիկական հնարավորություններով պայմանավորված խնդիրներն են. 1. Բջջային հեռախոսով ահազանգման դեպքում ուղղությունների անհամապատասխանություն արտակարգ իրավիճակի առաջացման եւ սպասարկման տարածքի հետ (երկրի տարածքում օպերատիվ հեռախոսահամարները բջջային կապի ցանցում բաժանված չեն ըստ սպասարկման տարածքների, ինչը հաճախ դառնում է արձագանքման ուշացման պատճառ)։ 2. Առկա սարքավորումների սահմանափակ հնարավորությունը միաժամանակ բազմաթիվ ահազանգեր ընդունելու, ինչպես նաեւ միաժամանակ տարբեր ահազանգերին համապատասխան ուղղություններով արձագանքում կազմակերպելու գործում։ 3. Ռադիոկապի, համացանցի (ներքին ցանցի), հաճախ՝ նաեւ հեռախոսակապի բացակայություն տարածքային շահագրգիռ (արձագանքման գործընթացում ներգրավվող) ստորաբաժանումների, ծառայությունների հետ ռադիոկապ գործում է ոչ բոլոր ՀՓԾ ստորաբաժանումների միջեւ, իսկ այլ ծառայությունների (շտապօգնության, ոստիկանության եւ այլն) հետ ընդհանրապես բացակայում է։ Համացանցի եւ շահագրգիռ ստորաբաժանումների միջեւ ներքին ցանցի բացակայությունը նպաստում է տեղեկատվության փոխանցման մի շարք գործընթացների ուշացումներին, առաջացնում է հեռախոսակապի եւ անձնակազմի ավելորդ զբաղվածություն։
Երրորդը ահազանգի ընդունման, մշակման, արձագանքման կազմակերպման խնդիրներն են. 1. ահազանգերի սպասարկում հերթափոխի տարբեր գործառույթներ իրականացնող անձնակազմի կողմից, անձնակազմը, նրանց ոչ բավարար թվաքանակի պատճառով, մի շարք դեպքերում (ահազանգերի եւ տեղեկատվական հոսքերի մեծաքանակության) ներգրավվում է ահազանգերի սպասարկման գործընթացին՝ պատասխանում է ահազանգերին, իսկ որոշ դեպքերում՝ կազմակերպում նաեւ արձագանքում։ Որպես հետեւություն, տեղեկատվության մշակման եւ որոշումների կայացման գործում գրանցվում են տարբեր մոտեցումներ, քանի որ հերթափոխի ոչ բոլոր անդամներն են ներգրավվում սպասարկման գործընթացում, եւ ելնելով նրանց գործառութային այլ ուղղվածությունից, բնականաբար, չունեն համապատասխան փորձ։ 2. Ահազանգ ընդունողների եւ արձագանքում կազմակերպողների (պատասխանատուների) միջեւ տեղեկատվության փոխանցման անհրաժեշտություն (ահազանգի ընդունումից ու գրանցումից հետո ստացված տեղեկատվությունը փոխանցվում է մեկ անձից մյուսին՝ որոշման կայացման եւ արձագանքման կազմակերպման պատասխանատուին (ավագ դիսպետչերին), ինչի հետեւանքով, բնականաբար, եւ երկարացվում է արձագանքման կազմակերպումը, եւ առաջանում են լրացուցիչ հարցեր՝ ուղղված իրավիճակը հասկանալուն)։ 3. Ահազանգերի ընդունում ինչպես «1-01», այնպես էլ՝ քաղաքային, ներքին կապի, ռադիոկապի միջոցով։ 4. Ահազանգերի գրանցում այլ ծառայությունների հերթապահ մասերում (արտակարգ իրավիճակի առաջացման մասին տեղեկատվությունը հաճախ գրանցվում է «102», «103» (այլ) ծառայությունների հերթապահություններում, ինչը նպաստում է ստացվող տեղեկատվության՝ տվյալ ծառայությանը բնորոշ երանգներով մշակման։ Այդ իսկ պատճառով հաճախ արձագանքման գործընթացում անհրաժեշտ ծառայությունները ժամանակին չեն ներգրավվում կամ ներգրավվում են ուշացումով եւ ոչ անհրաժեշտ ծավալով)։ 5. Տեղեկատվության մշակման, գրանցման, պահպանման եւ իրավիճակի (արձագանքման գործընթացի) վերահսկման ծրագրային փաթեթների, քարտեզների եւ համակարգերի բացակայություն։ Հնարավոր չէ օպերատիվորեն աշխատել ահազանգողի հետ, քանի որ առաջանում է ամեն ինչ մատյաններում, բլանկներում, գրառելու անհրաժեշտություն, ինչը շեղում է դիսպետչերի ուշադրությունը։ Ահազանգողի գտնվելու վայրը, դեպքի վայրի կոորդինատները հաճախ տրվում են ոչ հստակ եւ դրանց բացահայտումը երբեմն անհնարին է դառնում, որի պատճառով դեպքի հասցեն գտնելու համար արձագանքող ուժերը երկար որոնումներ են կատարում։ Բացի այդ, օպերատիվ տրանսպորտային միջոցները հագեցված չեն ժամանակակից կողմնորոշման համակարգերով, ինչը բավականին բարդացնում է դիսպետչերի աշխատանքը դրանց ուղղորդման եւ վերահսկման գործում։ Չեն ձայնագրվում բոլոր կապի գծերը, որի հետեւանքով հաճախակի անհնարին է լինում վերծանել ու կրկին մշակել ահազանգը։ Ծառայությունը հագեցած չէ նոր քարտեզներով եւ տեղանքին առնչվող անհրաժեշտ տվյալներով, ինչի հետեւանքով երբեմն դեպքը սպասարկվում է՝ հիմք ընդունելով ահազանգողից ստացված կցկտուր տեղեկությունները։ 6. Դեպքի վայրում. ներգրավված ծառայությունների միջեւ բացակայում են ներդաշնակ, նախապես համաձայնեցված գործելակերպը, պատասխանատվությունը, պարտավորությունները՝ ժամանակին այլ ծառայությանը տեղեկացնելու, տեղում եւ ճանապարհին աջակցություն ցուցաբերելու գործում։
Այս ամենին հավելենք եւս մեկ խնդիր։ Բանն այն է, որ արձագանքման գործընթացում ներգրավվող ոչ բոլոր ծառայություններում է շուրջօրյա հերթապահություն (պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում գրեթե բոլոր ծառայությունները գործում են մինչեւ 18։00, ինչը երեկոյան եւ գիշերային ժամերին, հանգստի եւ տոն օրերին արտակարգ իրավիճակների, մանավանդ տարերային բնույթի, առաջացման դեպքում զգալի բարդացնում է այդ օղակներում առկա ուժերի եւ միջոցների ներգրավումը)։
Ոլորտի քաղաքականությամբ զբաղվող պատկան մարմինը մի խնդիր էլ է մեջբերում՝ կառուցվածքային (հաստիքապաշտոնային) փոփոխություններով պայմանավորված։ Ասենք, համակարգը չունի արագ ձեւափոխման հնարավորություն, ճկունություն, մարզային փրկարարական վարչություններում դիսպետչերական կետերի դիսպետչերների հաստիքների թվաքանակը բավարար չէ (դիսպետչերական կետերում շուրջօրյա հերթապահում է մեկ դիսպետչեր, որի տեխնիկական հնարավորությունները սահմանափակվում են միայն հեռախոսով եւ ռադիոկայանով)։ Նաեւ՝ անձնակազմի համապատասխան պատրաստվածության բացակայություն կա։ Ընդունվում են անձինք, որոնք չունեն աշխատանքի փորձ եւ անհրաժեշտ գիտելիքներ՝ տվյալ ոլորտում ծառայելու համար. յուրացնում են գործառույթներն ու ձեռք են բերում որոշակի հմտություններ ծառայության ընթացքում։ Հաստատված չէ դիսպետչերների ուսուցման եւ որակավորման հստակ համակարգ։ Եվ իհարկե՝ նյութատեխնիկական ապահովման խնդիրը։ Այլ կերպ՝ դիսպետչերի գործառույթների պատշաճ իրականացման համար գույքի եւ տեխնիկական հագեցվածության անբավարարություն (հերթապահի աշխատատեղը եւ նրա տեխնիկական հագեցվածությունը չի համապատասխանում առաջադրված գործառույթների իրականացման ու խնդիրների՝ սահմանված կարգով լուծման համար. արտակարգ իրավիճակներում հնարավոր չեն տեղեկատվության միաժամանակ բազմակողմանի տրամադրում, փոխանակում. գործընթացը դրվում է հերթի, ինչը, անգամ հրահանգներում բերված պահանջների անթերի կատարման դեպքում, առաջացնում է գործառույթների իրականացման ուշացումներ)։
Այս բոլոր խնդիրները, ըստ նախարարության, թեեւ հիմնականում տարաբնույթ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով են ի հայտ գալիս, միեւնույնն է՝ դրանց լուծման ու խոչընդոտների հաղթահարման գործընթացն այսօր ուղղակիորեն պայմանավորված է այդ խնդիրների պատշաճ ուսումնասիրմամբ, ըստ անհրաժեշտ ուղղությունների՝ զգալի ներդրումներով ու բարելավման միասնական քաղաքականության դրսեւորմամբ։ Հաշվի առնելով խնդիրների լուծման հրատապ անհրաժեշտությունը ու նաեւ, որ ամենակարեւորն է, այն, որ մարդու անվտանգությունը պետք է ապահովել, Հայաստանի փրկարար ծառայությունում ժամանակակից դիսպետչերական ծառայության հիմնումը մարտավարական նշանակության է։
Եթե դիսպետչերական ծառայության նոր կառույց ստեղծվի, ապա դա կնպաստի ահազանգերի արդյունավետ սպասարկմանը, կբարձրացնի այդ գործընթացում ներգրավված շահագրգիռ ծառայությունների փոխհամագործակցության մակարդակը եւ ամենակարեւորը՝ բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում։
Ի՞նչ եղանակով են լուծվում նմանատիպ խնդիրները արտերկրում, ինչպե՞ս են լուծվելու մեզ մոտ եւ ինչ կունենանք արդյունքում։ Այս մասին՝ հաջորդիվ։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն